Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
MIS. առաքելություն և նպատակ
Իսրայելում 1995 թ-ին հիմնադրված MIS` «Medical Implant System» (Բժշկական իմպլանտոլոգիական համակարգեր) ընկերությունը սկսեց իմպլանտոլոգիական համակարգեր արտադրել, որը գործնականում անմիջապես մեծ հեղինակություն ձեռք բերեց այնպիսի առաջատար երկրների ստոմատոլոգների և իմպլանտոլոգների շրջանում, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Կանադան, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Անգլիան, ինչպես նաև Հարավ-արևելյան և Կենտրոնական Ասիայի երկրները:
Շնորհիվ կատարելության,«Medical Implant System»-ի արտադրած իմպլանտոլոգիական համակարգերը մեծ հեղինակություն վաստակեցին:
MIS ընկերությունը զբաղվում է իմպլանտոլոգիական համակարգերի մշակմամբ և արտադրությամբ. այն արտադրում է իմպլանտատներ, հաշվի առնելով նորագույն, բայց օստեոինտեգրացիայի կենսամեխանիկայի ոլորտում ստուգված մշակումները, կենսական ցանկացած դեպքին համապատասխան: Իմպլանտոլոգիական համակարգերը պատրաստվում են կենսահամատեղելի բժշկական տիտանից, որոնց մակերեսի կրկնակի մշակման շնորհիվ հնարավոր է լինում ստանալ բնական էմալի ցանկացած երանգ և լիարժեք վերականգնել ատամը:
Ընկերության հաստիքակազմում են շատ գիտնականներ, հետազոտողներ, ինժեներներ, ովքեր ակտիվորեն գիտական և կլինիկական հետազոտություններ կատարելով իմպլանտոլոգիայի ոլորտում, անընդհատ նոր և կատարելագործված տեսականի են առաջարկում, հսկողության տակ պահելով արտադրանքը:
MIS ընկերությունն իր հետ համագործակցող կլինիկաներին է առաջարկում իր արտադրած իմպլանտոլոգիական համակարգերի հետ աշխատելու գործիքներ, տեխնիկական սարքավորումներ, որոնք մշակված և պատրաստված են գիտության վերջին տեխնոլոգիական նվաճումներին համապատասխան: ժամանակակից սարքավորումներով պատրաստված իմպլանտները տարբեր ձևեր ու չափեր ունեն, կատարելապես համապատասխանում են նվազագույն ծնոտային ոսկրային ծավալ ունեցող մարդկանց: Եվ զարմանալի չէ, որ ստոմատոլոգ-իմպլանտոլոգները հաճույքով են աշխատում այդ համակարգով, քանի որ այն նշանակալիորեն թեթևացնում է աշխատանքը և հնարավորություն է տալիս առավելագույն արդյունքներ ստանալ: Պացիենտները նույնպես շատ գոհ են և համակարգի իմպլանտատներից, և դրանց հետ կատարվող աշխատանքային ընթացքից:
Այժմ բազմաթիվ մասնագետներ նշում են, որ «Medical Implant System»-ի իմպլանտատների համակարգը ևս մեկ առավելություն ունի` այն գին-որակ հարաբերակցությունն է, որը հնարավորություն է տալիս պացիենտներին լրիվ իրական գներով բարձրորակ իմպլանտոլոգիական ծառայություններ ստանալ:
MIS-ը համագործակցում է արևմտյան հայտնի ստոմատոլոգիական դպրոցների, լաբորատորիաների հետ ատամնային իմպլանտացիայի ուսումնասիրությունների, հետազոտությունների ոլորտում: Դա թույլ է տալիս «Medical Implant System»-ի իմպլանտատների համակարգը դարձնել հուսալի, դյուրին տեղադրվող, պացիենտի համար հարմարավետ համակարգ:
MIS-ի արտադրանքը համապատասխանում է միջազգային չափորոշիչներին, ստացված հավաստագրերը վկայում են արտադրանքի բարձրորակ լինելու մասին: Այդ իսկ պատճառով դրանք գնահատվում են ողջ աշխարհում: MIS ընկերությունն այն քչերից է, որ ստացել է ամերիկյան FDA արտոնագիրը, իսկ այն համարվում է աշխարհում ամենաբարձր չափորոշիչը:
MIS-ը, ինչպես նշեցինք, որպես համաշխարհային շուկայում տեղ գրաված կազմակերպություն, շուկայի հերթական, հաջորդական ուսումնասիրություններից հետո, իր մասնաճյուղը հիմնեց նաև Հայաստանում, այն «M կենտրոնն է», որը գտնվում է Երևանում:
«M կենտրոնի» նպատակն է ստոմատոլոգիական կլինիկաներին ներկայացնել MIS-ի նյութա-տեխնիկական հարուստ բազան, որը «M կենտրոնը» հաջողությամբ իրականացնում է և, դրանով հանդերձ, կատարում է նաև արտադրանքի մանրածախ վաճառք:
Ի դեմս «M կենտրոնի», MIS-ի հետ համագործակցությունը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր ստոմատոլոգիական-իմպլանտոլոգիական կլինիկայի օգտվել MIS-ի հզոր նյութա-տեխնիկական բազայից, որը օգնում է բժիշկ-իմպլանտոլոգին անմիջապես տեղում գտնել ցանկացած կլինիկական իրավիճակի գրագետ լուծումը, հետևաբար, բարձրորակ բուժծառայություններ մատուցել:
Այդ համագործակցության շնորհիվ, յուրաքանչյուր կլինիկա կարող է պարբերաբար, լիարժեք ինֆորմացիա ստանալ աշխարհում իմպլանտոլոգիայի ոլորտում կատարվող գիտա-հետազոտական վերջին մշակումների, MIS-ի անընդհատ համալրվող նյութա-տեխնիկական բազայի վերջին նորությունների վերաբերյալ և, հնարավորինս, ձեռք բերել իրենց աշխատանքի համար անհրաժեշտը:
«M կենտրոնը» զբաղվում է նաև իմպլանտ-համակարգի վիրտուալ պլանավորմամբ, հատուկ ծրագրերի միջոցով, «Mguide» վեբ-համակարգի օգնությամբ: Դիմա-ծնոտային համակարգի երկչափ և եռաչափ (2D և 3D) պատկերները, որոնք վիրտուալ միջավայրում հստակ արտացոլում են դիմա-ծնոտային համակարգի իրական վիճակը, հնարավորություն են տալիս վեբ-քննարկումներ և խորհրդատվություններ կատարել, ներառյալ
«Mguide -նմուշի» (shablone) պատրաստումն ու ստուգումը, որը ճիշտ ուղեցույց է դառնում բժիշկ-իմպլանտոլոգի համար, հնարավորություն տալով առավել դյուրին, ճշգրիտ և անվտանգ իմպլանտացիա կատարել, կանխատեսելով արդյունքը:
ՙ«M կենտրոնում» կատարվում է նաև դիմա-ծնոտային համակարգի համակարգչային տոմոգրաֆիական ախտորոշում:
Կենտրոնում տեղադրված է վերջին սերնդի «J morita» մակնիշի համակարգչային տոմոգրաֆը, որը, որպես այդպիսին, միակն է տարածաշրջանում: ՀՏ-ն հնարավորություն է տալիս ստանալ դիմա-ծնոտային համակարգի պատկերը 2D, 3D ձևաչափերով, ինչպես նաև, կատարում է հատվածային շերտագրում, որը մեծ առավելություն է դիմա-ծնոտային համակարգում առկա խնդիրները հայտնաբերելու, պացիենտի դիմա-ծնոտային համակարգի վերաբերյալ մանրամասն ինֆորմացիա ունենալու և համապատասխան բուժմիջոցառումներ իրականացնելու առումով: Ախտորոշումը կատարվում է բուժող բժշկի ուղեգրմամբ, ինֆորմացիան ձայնագրվում է սկավառակի վրա և տրամադրվում է հիվանդին:
Պետք է շեշտել նաև հետևյալ կարևոր հանգամանքը.«M կենտրոնի» շնորհիվ, ժամանակ առ ժամանակ Հայաստան են հրավիրվում արտասահմանյան բարձրակարգ մասնագետներ, ովքեր դասախոսություններ են կարդում աշխարհում ստոմատոլոգիական ոլորտում կատարվող նորությունների, գիտա-տեխնիկական վերջին մշակումների վերաբերյալ, ինչպես նաև, վարպետության դասեր են անցկացնում, որը նպաստում է տարածաշրջանում և ստոմատոլոգիայի, և իմպլանտոլոգիայի բնագավառում մատուցվող բուժծառայությունների մակարդակի բարձրացմանը:
«M կենտրոնի» ներկայացրած գրագետ, համապարփակ ինֆորմացիայի շնորհիվ Հայաստանում բազմաթիվ ստոմատոլոգիական-իմպլանտոլոգիական կլինիկաներ երկար ժամանակ է, ինչ համագործակցում են կենտրոնի հետ:
Այդ կլինիկաներից մեկն է «Արեգակ» ստոմատոլոգիական-իմպլանտոլոգիական կլինիկան, որի գլխավոր բժիշկն է Դավիթ Հակոբյանը: Կլինիկան հագեցած է ժամանակակից լավագույն բժշկական սարքավորումներով: Բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող բուժանձնակազմի կողմից օգտագործվող տեխնոլոգիաներն ու նյութերը ժամանակակից ստոմատոլոգիայի վերջին մշակումներն են, որոնք արդեն դրական արդյունքներ են ապահովել աշխարհի բոլոր առաջատար կլինիկաներում: Կլինիկայի հիմնական նպատակն է լուծել հիվանդի դիմա-ծնոտային համակարգի հետ կապված բոլոր խնդիրները, մատուցելով որակյալ և անվտանգ ստոմատոլոգիական-իմպլանտոլոգիական ծառայություններ: Իսկ կլինիկայի հաջողության գրավականը թիմային մոտեցումն ու դրական արդյունքն է: Կլինիկայում հատուկ շեշտադրում է կատարվում բուժման բարձր որակի, ստոմատոլոգիական խնդիրների հանդեպ համալիր մոտեցում ցուցաբերելու վրա: Շատ կարևոր է պացիենտի գոհունակությունն աշխատանքային պրոցեսից, բնականաբար, նաև ստացված արդյունքից:
«Արեգակի» հաջողության գրավականը բժիշկների պրոֆեսիոնալ հեղինակությունն է, ժամանակակից տեխնոլոգիաները և պացիենտների հանդեպ հարգալից վերաբերմունքը:
Առաջատար լինելն այնքան էլ դյուրին չէ, իսկ «Արեգակը» երկար տարիներ է, ինչ կարողանում է այդ դիրքը պահել:
Ձգտել գրավել հաջորդ բարձունքը, ահա այն, ինչով հպարտանում են կլինիկայի գլխավոր բժիշկ Դավիթ Հակոբյանն ու բուժանձնակազմը…
Կարդացեք նաև
«Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանական կենտրոն․բազմապրոֆիլ ծառայություններ` հագեցած լավագույն սարքավորումներով, պրոֆեսիոնալ անձնակազմ...
Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...
Ո՞ւմ է ցուցված տեսողության լազերային շտկումը
Լազերային շտկումը կարող է վերականգնել տեսողությունը հետևյալ խանգարումների դեպքում...
«էրեբունի» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի օնկոուրոլոգիական ծառայություն տարեկան հարյուրավոր տղամարդիկ են դիմում, ստանում իրենց տանջող հարցերի...
Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն...
Ալերգենները կանխարգելիչ նշանակություն ունեն և նախատեսված են սեզոնային ռինո-կոնյուկտիվիտով, գարնան կամ ամռան ամիսներին արտահայտված փռշտոցներով, քթահոսությամբ, արցունքահոսությամբ, կոկորդի...
ՄՌՏ հետազտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել է 2023 թ. փետրվար ամսին: Երևի բոլորին է հայտնի, որ մագնիսառեզոնանսային պատկերի ստացման սարքի հեղինակն է հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը...
Այս շաբաթ մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի միջազգային հավատարմագրման գործընթացը:
ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը նշում է, որ միջազգային...
Վեց տարի Երևանում գործող «Նոր հայացք» ակնաբուժական կլինիկան ժամանակակից բուժհաստատություն է, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները տեսողության հետ կապված լիարժեք սպասարկում ստանալու համար...
Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամը ստեղծվել է 2022թ ամռանը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համատեղ նպատակադրված է ստեղծել կարողություններ՝ հայ ժողովրդի հոգևոր-հոգեբանական...
«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով...
Արտաշատ քաղաքում գտնվող «Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկայում իրականացվում է ստոմատոլոգիական ցանկացած տեսակի միջամտություն՝ բացառությամբ այն միջամտությունների, որոնք պահանջում են ստացիոնար...
Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը շաքարային դիաբետով տառապող մարդկանց մոտ առաջացող բարդություններից է, որը դրսևորվում է ոտնաթաթին վերքային մակերեսներով, խոցերով՝ ընդհուպ մինչև ոտնաթաթի մեռուկացմամբ...
Ի՞նչ է թորակոսկոպիկ միջամտությունը:
Թորակոսկոպիայի ժամանակ իրականացվում է միջամտություն՝ 2-3 փոքր (1-1,5 սմ) բացվածքների միջոցով...
Որքա՞ն ժամանակ է կրծքային վիրաբուժությունը ներդրված Արմենիա ՀԲԿ-ում:
«Արմենիա» ՀԲԿ-ում կրծքային վիրաբուժության ծառայությունը, որը նախկինում գործել է և հետագայում դադարել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն